Նկարագիր

  • Swan in the Night
    Գիշերվա Կարապը | 60x60 cm | խառը տեխնիկա, կտավ, ասեղնագործ շրջանակում
  • background radiation within rugs #6
    Նստվածքային Ճառագում Գորգերում #7 | 182x182 cm | խառը տեխնիկա, կտավ, ասեղնագործ շրջանակում
  • background radiation within rugs #6
    Նստվածքային Ճառագում Գորգերում #6 | 168x199 cm | խառը տեխնիկա, կտավ, ասեղնագործ շրջանակում
  • The first Meeting
    Առաջին Հանդիպում | 60x60 cm | Խառը տեխնիկա, թուղթ
  • Կրակի և Ջրի Ներկայությունը․ պատկերագրության ներքո | 60x60 cm | Խառը տեխնիկա, թուղթ
  • Կեղև | 60x60 cm | Խառը տեխնիկա, թուղթ
  • Սուրբ Հող | 60x60 cm | Խառը տեխնիկա, թուղթ
  • Վիշապաքարից Խաչքար | 60x60 cm | Խառը տեխնիկա, թուղթ

Հրաչյա Վարդանյանի ստեղծագործության   ոգեղեն ներուժը առավելապես արտացոլում է իր հայրենի երկրի հարուստ ավանդույթը:  Իր գործերում` նա վեր է հանում իրեն սնուցող ու շրջապատող միջավայրի որակները և փոխակերպելով դրանք՝ մշակում ու ձևակերպում   է իր արվեստի առանձնահատկությունը:

Սա է ընկած Վարդանյանի նկարների հիմքում, որ անմիջապես հիշեցնում են գորգն ու գորգագործության հնամենի ավանդույթը իր հայրենիքում,Հայաստանում:

Նա օգտագործում է գործվածքի արտահայտչամիջոցները, որ արևելյան մշակույթների  գեղարվեստական առանձնահատկություններից է, և այս հիմքով զարգացնում է իր սեփական գեղագիտական լեզուն և գեղանկարչական որակը:

Կոպիտ, նյութի օրգանականությամբ արտաքին շերտերը արտահայտում են  մակերեսի կառուցվածքը, որոնք գույնի զուգորդմամբ՝ դիտողին տեղափոխոխում են մակերեսից անդին. խորը հայեցումը՝ ի վերջո  հասցնում է ընկալման  խորհրրդաբանական չափումների:

Նկարների այս շրջանը էապես սերում է «վիշապաքարերի» որոնողական հետազոտման հետ. մեգալիթային հուշարձաններ, որ հատուկ են լոկ հայկական լեռնաշխարհին և գալիս են բրոնզեդարյան ժամանակներից:

Հրաչյա Վարդանյանը «վիշապաքարերի» բացահայտմամբ և նկարի լեզվամտածողությամբ շփում է ստեղծում այն ընդհանրական,ծագումնաբանական առեղծվածի հետ, որ աշխարհի բոլոր մեծ կրոնների հիմնաքարն է. հաճախ վիճարկվող, բայց և տրանցենդենտ գիտակցության բացահայտման անհրաժեշտ աղբյուր:

Նյութի և ստեղծագործության, տեսանելիի և աներևույթի միջև  լարման ներքո՝ արվեստագետը առաջ է շարժվում մեծ վստահությամբ ու գիտակցումով: Ոգեշնչման աղբյուրը այստեղ առնչվում է սուֆիզմին և, այսպես ասած, տեսնելու կարողության բացահայտումն է, որ առկա տեսանելիի սահմանները դարձնում է մշտագո և առաջ է բերում մի «կուրություն», որը նրա նկարներում  կենդանացնում է  անտեսանելիի մթին խորությունը:

 

Հրաչյա Վարդանյանը ծնվել է Հայաստանում` Գյումրիում, սովորել է տեղի Արվեստների ակադեմիայում, ցուցահանդեսներով ներկայացել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ավստրիայում և այլուր: 2017-ին, արվեստագետի կեցարան մոդելով, մեկնել է Շայբս/Ավստրիա: Նույն տարում Նոյբրուքում/ ՍտորինԱվստրիա և Լեխում/Ֆորարլբերգ ցուցադրվում են գործեր, որ ստեղծվել էին այնտեղ և ներկայացնում էին տեղի տպավորությունները վերը նշված մտածողությանը համահունչ: