Պարզեցված պատում

Հրաչյա Վարդանյանը արվեստագետ է:

Նա ստեղծում է գեղանկարներ:

Վարդանյանը՝ Հայաստանից է:

Հայաստանը ոչ մեծ երկիր է Եվրոպայի և Ասիայի սահմանին, Իրանից հյուսիս:

Հայաստանի բարձր սարերում կան քարե հուշարձան կոթողներ:
Մոտավորապես 3000 տարի առաջ մարդիկ տեղադրել են սրանք բարձրադիր գետերի կամ լճերի մոտ:

<<Օձը>> կամ <<Վիշապը>> նախկինում խորհրդանշել է գետ:

Սա է պատճառը, որ այս քարերը կոչվում են վիշապաքար:

 

Հայաստանում մարդիկ գնահատում են մեծ գորգերը:

Գորգագործությունը հարգի արհեստ է:

Հայերը գորգագործության հին վարպետներ են:

 

Վարդանյանի նկարչությունը կրում է իր երկրի բնութագիրը:

Այս շարքի  նկարները հիշեցնում են քարե գորգեր:

Եվ շրջանակներն էլ սովորական չեն, նման են գորգի:

Դժվար է նկարագրել նկարները:

Կուզե՞ս տեսնել:  Սեղմիր այստեղ:

 

Հրաչյա Վարդանյանը ունեցել է բազում ցուցահանդեսներ:

Շատ անգամներ Հայաստանում:

Նաև ներկայացրել է իր գործերը Ավստրիայում և այլուր:

Ավստրիայում ունի աջակից ընկերներ:

Իր աշխատանքները նաև վաճառքի համար են: